ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 2025թ. մարտի 29-ին նախաձեռնել էր մեծ հանրահավաք։ Հանրահավաքի օրակարգում արցախցիների իրավունքներն էին ու աջակցության ծրագրերի երկարաձգումը, Արցախ վերադարձի խնդրի բարձրաձայնումը և նմանօրինակ այլ հարցեր։
Որոշվեց Ազատության հրապարակում վրան տեղադրել՝ այս կերպով փորձելով համապատասխան կառույցների ուշադրությունը սևեռել արցախցիների խնդիրներին։ Խորհրդի ներկայացուցիչներն այս օրերին տարատեսակ հանդիպումներ են ունենում թե’ անհատների, թե’ հասարակական-քաղաքական գործիչների հետ։
«Մարդիկ Արցախից» հաղորդման շրջանակում հյուրընկալվել ենք Ազատության հրապարակում տեղակայված արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբում, և Սայիդա Պողոսյանի հետ զրուցելու ենք ընթացիկ իրողություններից։
«Հայը նույն հայն է, պառակտումը կեղծ օրակարգ է, ի՞նչ տարբերություն՝ մարդ որտեղ է ծնվել։ Սեպտեմբերի 19-ին մարդիկ շտապում էին Հակարի, որ տեր կանգնեն Արցախին, զուգահեռ իշխանությունները հայտարարում էին՝ ՀՀ-ն պատերազմում չի ներքաշվելու. մայրը լքել էր զավակին»,-նշում է Պողոսյանն ու հավելում. «Մենք միասնական ենք։ Մեզ մեղադրում են, որ ստամոքսի կռիվ ենք տալիս, բայց հենց իրենք են պայքարում դրա համար։
Կառավարությանը ներկայացրել ենք 12 կետ, որից մեկի՝ աջակցության ծրագրի մասին է խոսվում»։
Առկա խնդիրներին զուգահեռ խոսել ենք նաև Արցախ վերադարձի տեսլականից, լիահույս է Պողոսյանը՝ հայրենի գյուղի եկեղեցում շնորհակալ է լինելու Արցախը կրկին ազատագրողներից։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց