Դատախազությունը պահանջում է Ծակքարի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր և 2,3 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

news_4865_4470137412

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

 ➢ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում.

 ➢ 1 շարժական գույք.

 ➢ 1 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի 1 փոխառության պահանջի իրավունք.

 ➢ 137 միլիոն 935 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.

 ➢ 189 միլիոն 821 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

--00—ՅՄ