Թուրքիայի ընդդիմությունը արտահերթ նախագահական ընտրությունների համար ավելի քան 10 մլն ստորագրություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ֆֆ

Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու և և Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Իմամօղլուի ազատ արձակման համար ընդդիմության քարոզարշավի շրջանակում ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքվել։ Այդ մասին հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը։

«Մենք ավելի մեծ նպատակ ունենք, և միասին կձգտենք հասնել դրան», - ասել է նա։ 

Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը մտադիր է հավաքել մոտ 28 միլիոն ստորագրություն՝ այն ձայների քանակով, որոնք Էրդողանը ստացել էր նախագահական վերջին ընտրություններում։

 

--00--ՍՊ