ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Շուրջ 15 տարվա դադարից հետո Հայաստանի հոկեյի հավաքականը մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։
Այսօր՝ ապրիլի 13-ին, Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը մրցեց Մալայզիայի ընտրանու հետ։
Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով` տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Վաղը՝ ապրիլի 14-ին, Հայաստանի ընտրանին կհանդիպի Ուզբեկստանի հավաքականին։
Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում 2010 թվականին։
--00--ՍՊ