ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 15-ին: Ժամը 15-ին Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցում նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին Ռուսաստանի իրավապահների կողմից դրամախաղ ապօրինի կազմակերպելու և վարելու մեղադրանքով մարտի 24-ից միջպետական մակարդակով հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդու։
Նրա հայտնաբերման մասին հետախուզումը նախաձեռնող մարմինը տեղեկացվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ