ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Էրեբունի» պլազայում կրակոց արձակածը «Արթուր Թորոսյան» անուն-ազգանունով անձն է։ Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։
Նրա ընկերների ցանկում է նաեւ Քոչարյանի աջակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։ Ինքն էլ հետեւում է Արմեն Աշոտյանի, Արթուր Դանիելյանի, Նաիրա Զոհրաբյանի էջերին, հավանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի էջերը։
Էջում նշված է նաեւ, որ սովորել է Մանկավարժական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Ծնվել է 1987 թվականին։
Ավելի ուշ, Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր ընկերներից հեռացրեց Արթուր Թորոսյան օգտատիրոջը։