ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: