ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Հունվարի 31-ին ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Երեւան քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Ն. Բ.-ն վարելով իրեն պատկանող «Նիսսան X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան Չլդրան-Կիչան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ եւ գլորվել ձորը:
Վթարի հետևանքով Ն. Բ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չլդրանի տեղամասային բուժամբուլատորիա:
Ավտովթարի նախնական պատճառն է հանդիսացել հանդիպակաց երթևակության գոտի դուրս եկած ավտոմեքենան։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: