ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
«Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլևս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում հանդես է եկել լուսանկարով։
«Հ.Գ. Նկարում ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը և Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը: Սա իրական, պատմական հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Խոնեկերի և Բրեժնեւի պաշտոնական հանդիպումից»:
Հիշեցնենք, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։