ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
«ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին՝ժամը 11։00-ին կանցկացնեն համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ»։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա նաև նշել է, որ հանդիպումը տեղի կունենա բոլորին արդեն հայտնի թեմայի շուրջ։
Հիշեցնենք, որ հանդիպման մասին ֆեյսբուքյան գրառման մեջ հիշատակել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: