ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը պնդում է՝ որ ՍԴ-ում չկա ճգնաժամ:
«Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա», - լրագրողներին ասաց նա:
Լրատվամիջոցի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Վահե Գրիգորյանի աշխատանքի չգալու, բայց աշխատավարձ ստանալու հարցին, Թոխյանն ասաց.
«Դուք իրեն էդ հարցով դիմեք»:
Նա նշեց, որ մի քանի անգամ հանդիպել է Վահե Գրիգորյանին, որի ընթացքում որպես ավագ դատավոր խորհուրդներ է տվել:
«Երբ եկել եմ ՍԴ, միակն եմ եղել, ով պապի չէր, այսօր միակն եմ դատարանում, ով պապի է: Ավագի իրավունքով իմ հորդորներն ուղղակի ասել եմ», - ասաց Թոխյանը:
Թոխյանը չմանրամասնեց Վահե Գրիգորյանին տված իր խորհուրդների մասին: