ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Հայաստանում վերջին տարիներին շատերն են փետրվարի 19-ը նշում որպես գիրք նվիրելու օր։ Օրը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում և միմյանց մեջ կարդալու ցանկություն սերմանում:
«Բրեվիս»-ը այս օրվա կապակցությամբ հետազոտել է և պարզել, թե քանի տոկոսն է առհասարակ տպագիր գիրք կարդում Հայաստանում։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տպագիր գիրք կարդում է հայաստանցիների 32.8 տոկոսը․ ընթերցասեր կանանց թիվը գրեթե 2 անգամ գերազանցում է տղամարդկանց թվին՝ 41.9 տոկոս և 23.4 տոկոս։ Ամեն օր գիրք կարդում է հայաստանցիների 9 տոկոսը։ Այս տվյալով ևս կանայք առաջատարն են՝ 12 տոկոս՝ ընդդեմ տղամարդկանց 5 տոկոսի։