ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի հետևանքով որոշում է կայացրել ժամանակավորապես արգելել մահմեդական ուխտավորների մուտքը Մեքքա և Մեդինա քաղաքներ։
«Ուխտագնացության և Մարգարեի մզկիթ այցելելու նպատակով թագավորություն մուտք գործելն արգելվում է։ Թագավորությունը կվերսկսի կորոնավիրուսի դեմ պայքարը»,- ասվում է երկրի ԱԳՆ հայտարարությունում։
Սաուդյան Արաբիա զբոսաշրջային վիզաներով մուտքը կարգելվի այն անձանց, ովքեր գալիս են վարակի տարածում ունեցող երկրներից։ Թագավորության արտասահմանից վերադարձած քաղաքացիները ստուգում կանցնեն: