ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Մեքսիկայի իշխանությունները գրանցել են երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել Է լատինամերիկյան առողջապահության փոխնախարար Ուգո Լոպեսը՝ թվիթերում հեռարձակված ասուլիսում։
«Այսօր մենք ունենք կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը։ Պացիենտի վիճակը կայուն Է, նա հիվանդությունը «թեթև» Է տանում», -ասել Է նա,-հաղորդում Է ՏԱՍՍ-ը: