ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինն անդրադարձել է սոցիալական ցանցի օգտատերից մեկի գրառման՝ Աբովյան քաղաքում կորոնավիուսային հիվանդության դեպքի հայտնաբերման մասին։
«Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:
Առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների, բնավ չկարևորելով բնակության վայրը»,- ասված է գրառման մեջ: