ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է.
Պարետատան նիստին քննարկել ենք.
✅Արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով Իրանի և Հայաստանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը,
✅տարեցներին ու նրանց ապրելակերպին վերաբերող հարցեր, նրանց համար որոշակի հնարավորությունների սահմանման ու որոշակի ռիսկերից պաշտպանելու միջոցառումներ,
✅փոստատարների անվտանգության ապահովումը և սանիտարահիգիենիկ պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը,
✅տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառումը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում
✅արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատակից փոխհարաբերությունների կարգավորումը: [