ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ռուսաստանում Գիտությունների ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ երեք պրեպարատ են մշակել, որը կարող է օգնել COVID-19-ի բուժմանը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԳԱ փոխնախագահ, բժշկա-կենսաբանական գիտությունների սեկցիայի ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Չեխոնին։
Չեխոնին հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ ի հայտ է եկել հակավիրուսային տրիազավիրին կոչված պրեպարատը, սակայն այսօր պատրաստ է վերջինիս հատուկ՝ ինկալյացիոն ձևը, որը կարելի է օգտագործել միայն բացառապաես ռեսպիրատորային ինֆեկցիաների բուժման մեջ։
«Ես վստահ եմ, որ այն առավել կիրառելի կարող է լինել կորոնավիրուսի բուժման համար»,- ասել է Չեխոնին։