ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արե՝ ապված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ու առհասարակ այս կամ այն հիվանդությունների պատվաստանյութերի կարևորությանը:
«Աշխարհը՝ առանց պատվաստանյութի...
Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ։
🚫 Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից...
🚫 Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից...
🚫 Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից...
Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով...
Հ.Գ. սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի...»,-գրել է Արսեն Թորոսյանը: