ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կառավարության՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու որոշմանը:
«Կառավարությունը շարունակում է և՛ մեխին, և՛ նալին խփելու անլուրջ քաղաքականությունը: Մի կողմից հայտարարում են, թե իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ու արտակարգ դրություն են երկարաձգում, իսկ մյուս կողմից էլ մտադիր են բացել ռիսկային այնպիսի ոլորտի գործունեություն, ինչպիսին տեքստիլ և հագուստի արտադրությունն է:
Ով էս մարդկանց գործունեությունից գլուխ հանի, արժանի է Նոբելյան մրցանակի»,-գրել է Էդուարդ Շարմազանովը: