ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Արտյոմ Սմբատյանը պարբերաբար այցելում են հատուկ կարանտինային վայրեր և ծանոթանում իրավիճակին»: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը:
«Մեզ մոտ ամեն ինչ լավ է, հաղթահարելու ենք, միայն թե դուք մի փոքր էլ դիմացեք և նստեք տանը»,- նշել է խորհրդականը։
Նշենք, որ Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է 54 մարդ, բուժում շարունակում է ստանալ 786 քաղաքացի։
Ընդհանուր առմամաբ ապաքինվել է 267 մարդ։
Գրանցվել է մահվան ևս երկու դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 16 է: Բացասական է 8288 թեստ։