ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, գրում է, որ երկրում Ռամադան ամսվա ընթացքում մզկիթների և կրոնական սրբավայրերի գործունեությունը կվերսկսվի:
Կորոնավիրուսի պատճառով սրբավայրերն ու կրոնական վայրերը, որոշվածի համաձայն, փակ կլինեն մինչև մայիսի սկիզբ, մայիսի 5-ից հետո էլ իշխանությունները համապատասխան որոշումներ կկայացնեն դրանց գործունեության վերաբերյալ, ասել է Ռոհանին:
Ժամը 12:00-ի տվյալների համաձայն՝ Իրանը վարակվածների թվով աշխարհում 9-րդն է, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82 211 դեպք, մահացել է 5118 մարդ, ապաքինվել՝ 57 023 մարդ:
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում 2 409 826 է, մահացել է 165 109 մարդ, ապաքինվել՝ 629 235 մարդ