ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի փաստով 3 անձ բերման է ենթարկվել. նրանց թվում է նաև Դանիելյանը: Այս մասին քիչ առաջ 24News-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ոստիկանությունից նաև նշեցին, որ Դանիելյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ այսօր զբոսանքի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ վեճը սկսվել է, երբ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել իր հասցեին: