ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ֆրանսիայում առաջին անգամ կատուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի Ալֆոր ազգային անասնաբուժական դպրոցը:
Հետազոտողներն ընդհանուր առմամբ թեստավորել են տասը կատվի: Դրական է եղել Փարիզի մոտակայքում ապրող կատուներից մեկի թեստը։ Նա ունեցել է վարակի ախտանշաններ,ինչպես նաև մարսողական խնդիրներ։
Անասնաբույժները կորոնավիրուսով վարակված մարդկանց խորհուրդ են տվել պահպանել հիգիենայի կանոնները և հեռավորություն՝ տնային կենդանիներին չվարակելու համար: