ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Մայիսի 21-ին նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։
Նշենք, որ նա պաշտոնից ազատվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։