ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը որդու հարսանյաց արարողության հետ կապված պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներին:
«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը:
Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:
Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին տեղեկություն էր տարածվել, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը արտակարգ դրության պայմաններում հարսանիք է արել։ Խնջույքը կազմակերպվել էր Բագրևանդի առանձնատանը, որին, ըստ շրջանառվող լուրերի, 100-ից ավելի հյուր է եղել: Դրսում կայանած ավտոմեքենաների թվում եղել են նաև ՊՆ պետհամարանիշներով մեքենաներ։
--0--ԼՄ