ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մկրտչյանը։
«Ընկերներ, քանզի մի քանի ԶԼՄ-ներ չեն պահում որևէ կանոն (այդ թվում՝ էթիկայի, բժշկական գաղտնիք հանդիսացող) ու առանց իմ հաստատման եղել են մի շարք հրապարակումներ, ստիպված եմ հաստատել. վարակվել եմ կորոնավիրուսով։ Ընթացքը փոքր-ինչ ծանր է։ Ցավոք, վարակվել է նաև կինս։ Ստանում ենք անհրաժեշտ բուժում։ Ամեն ինչ լավ կլինի, սա նույնպես կհաղթահարենք։
Իմիջիայլոց, Կարինան օրեր առաջ առողջապահության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ 《նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար》։
Շուտով մեզ երկուսիս էլ ոտքի կկանգնեցնի, ինչպես մեր տասնյակ քաղաքացիների 🙂
Կառ, հպարտ եմ»։
--0--ԱՀ