ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Սլովենական Սեվնիցա քաղաքում, որտեղ մեծացել է ԱՄՆ նախագահի տիկին Մելանյա Թրամփը, այրել են նրա փայտե արձանը։ Այս մասին հայտնում է Российской газета-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Արձանը այրել են հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը։ Ոստիկանությունը քննում է պատահարը։
Արձանը ստեղծվել է բենզասղոցի օգնությամբ 2019 թվականին, Մելանյա Թրամփը քանդակվել է ողջ հասակով, երկնագույն շորով։ Քանդակի հեղինակը Ալյոշ Ժուպևցն է։
--0—ՄՀ