ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News
Մոսկովյան ոստիկանությունը խնդրում է ձերբակալել Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած ազգամիջյան զանգվածային ծեծկռտուքի երեք մասնակիցներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դատարան է ստացվել միջնորդություն՝ Համիդովի, Վալիևի և Զավիդովի նկատմամբ խափանման միջոց ընտրել ազատազրկումը: Երեքն էլ կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ»,- ասել են դատարանից:
Միջնորդության քննությունը կսկսվի առաջիկայում: Նշենք, որ երեք կասկածյալներն էլ ադրբեջանցիներ են:
--00--ԱԹ