ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Ադրբեջանի իշխանությունները երկրի տարածքում կարանտինային հատուկ ռեժիմը երկարաձգել են մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին հայտնել է Նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը:
Կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունների ամրապնդման, մարդկանց առողջության ու կյանքի արդյունավետ պահպանության նպատակով, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունքները դեռ գոհացնող չեն, որոշում է կայացվել մինչև սեպտեմբերի 30-ը` ժամը 24:00, երկարաձգել կարանտինային հատուկ ռեժիմը:
Համավարակի սկզբից ի վեր Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 35 986 դեպք. 33 461 մարդ առողջացել է, մահվան դեպքերի թիվը 527 է:
--00--ԱԹ