ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիտելիքի հզորությունը առաջին անգամ հասկացա առաջին աշխատանքիս (14 տարեկան էի) փոքր աշխատավարձը ստանալիս: Իհարկե շատերն են ասում որ կրթությունը լավ բան է, բայց կրթության ուժը և կարևորությունը ամենալավը հասկանում ես սեփական փորձով:
Մեծ աշխատանքիս դիմաց առաջին փոքր աշխատավարձս ստանալուց հետո, որոշեցի որ միայն կրթությունն է, որ կարող է ինձ հնարավորություն տալ նախ բարեկեցիկ կյանքով ապրել և հետագայում հասկանալ տնտեսական անհավասարության և եկամուտերի բաշխման բացը (income inequality gap), թե օրինակ ինչու են բժիշկները ստանում x եկամուտ, իսկ երգիչներն ու երգչուհիները 50x:
Կրթությունն է նաև, որ օգնում է հատկապես կանանց և աղջիկներին չհանդուրժել իրենց հանդեպ անհավասար և խտրական վերաբերմունքը: Ես այն համարում աշխարհի ամենահզոր զենքը:
Ցավալի է, որ այսօր աշխարհում շատ երեխաներ զրկված են լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից:
Իհարկե ես շատ երջանիկ եմ, որ իմ ընտանիքում կրթությունը անսահման արժևորված է:
Շնորհավոր գիտելիքի և դպրության օր»:
-- 00—ՄՀ