COVID-19-ից մահացել են 59 և 65 տարեկան կանայք․ նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 և 55 տարեկան կանայք: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44783 դեպք, որոնցից 40089-ն` առողջացած, 897-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3522 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 218139 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 266 առողջացած։

-- 00—ՄՀ