Թուրքիան հանդես է գալիս «խաղաղության համաձայնագրի» ստորագրման օգտին․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

դ

Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և՛ նախագահի, և՛ Արտաքին գործերի նախարարի մակարդակով հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Նման հայտարարություն է արել վարչապետ Փաշինյանը՝ թուրք լրագրողների հետ զրույցում։

 Ըստ Փաշինյանի՝ դա գուցե կարող է բալանսավորել Հարավային Կովկասում Թուրքիայի հետ հարաբերությունները․

«Եվ եթե մենք ճիշտ ենք ընկալում այս ուղերձները, առնվազն կամ մենք ընկալում ենք գուցե թե սա նշանակում է նաև որոշակի բալանս Հարավային Կովկասում Թուրքիայի ունեցած հարաբերությունների կամ գուցե մենք սխալ ենք ընկալում: Բայց մյուս կողմից ցանկացած ջանք, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, իհարկե օգտակար կլինի»,- նշել է նա: 
 

--00—ՍՊ