ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատերազմող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, առաջարկել են հումանիտար զինադադար հայտարարել զոհվածների մարմինները հանելու համար:
Ըստ համանախագահների՝ սա կարող է լինել առաջին քայլը զինադադարի, թեկուզ և ժամանակավոր:
Միջազգային Կարմիր խաչը պատրաստակամություն է հայտնել՝ ստանձնելու միջնորդի դեր: Այդ մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքէջից:
--00—ԼՄ