ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը գլխուղեղի բեկորային վնասվածք է ստացել։ Վիճակը բավական ծանր է», - այս մասին 24News-ի հետ հարցազրույցում հայտնել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«ԱԺ նախկին պատգամավորին Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել են, այնուհետև տեղափոխել Գորիսի հոսպիտալ։ Գասպարյանին Երևան տեղափոխել չեն կարողանում․ վիճակը բավական ծանր է։ Նրա մոտ է ուղևորվել եղբայրը», - ասել է ԲՀԿ պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորվել է։
--0--ԿԿ