ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News
WarGonzo նախագծի ռուս թղթակից Սեմյոն Պեգովը այցելել է Շուշի և ներկայացրել, թե ինչ վիճակում է քաղաքը:
«Շուշին արդեն մի քանի օր է՝ աշխարհի ուշադրության կենտրոնում է. Ադրբեջանի ԶՈւ-ն ամեն օր հրթիռակոծում է այն: Դատելով ավերածության մասշտաբներից և հայտնաբերված բեկորներից՝ ամենայն հավանականությամբ, կիրառվել են բելառուսա-չինական «Պոլոնեզ» հրթիռներ»,- կարծում է Պեգովը:
WarGonzo թղթակիցը նաև հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե թշնամական ուժերը մոտեցել են քաղաքին՝ միաժամանակ չհերքելով, որ Շուշիի մոտակայքում դիվերսիոն ջոկատներ են նկատվել, ինչպես Հադրութում:
Ըստ Պեգովի՝ Արցախի ՊԲ-ն ամուր է պահում Բերձորի միջանցքը:
--00—ԼՄ