ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է Շուշիում ընթացող մարտերին ու ներկա իրավիճակին: Նա նշել է.
«Մեր զորքերը վարում են հերոսական, վստահ գործողություններ: Ամփոփիչ որևէ բան այս պահին ասել չեմ կարող, խորհուրդ կտամ առայժմ որևէ կերպ ամփոփիչ գնահատականներ չհնչեցնել: Արցախի թեժ կետերը միայն Շուշին ու մերձակայքը չեն»:
ՊՆ ներկայացուցիչը հայտնել է՝ ոչ այդքան ինտենսիվ, բայց մարտեր են նաև Մարտունու ուղղությամբ:
«Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց էլի ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաև Մարտունու ուղղությամբ, որտեղ մեկ-երկու հարձակողական գործողություն ու գրոհ հետ ենք մղել այսօր, ստաբիլություն կա այդ հատվածում»,- ասել է նա:
--00--ԱԹ