ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 բնակիչ, ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել նախկինում տեղահանված ավելի քան 11 000 քաղաքացի։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուս խաղապահների միջոցով ապահովվում է բնակիչների անվտանգ վերադարձը: Հայաստանի տարածքից մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 բնակիչ, որոնք ավելի վաղ մարտական գործողությունների հետևանքով լքել էին իրենց տները: 2020 թվականի նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների օգնությամբ Լեռնային Ղարաբաղ է արդեն վերադարձել ավելի քան 11 000 բնակիչ»,- նշել է նա:
--00—ՄՀ