ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառակությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտում նախատեսվում է ականների, չպայթած ռումբերի ու տարբեր զինատեսակների վնասազերծում:
Եւս մեկ անգամ հորդորում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Ցանկացած զենք զինամթերք հայտնաբերելիս, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն:
--00—ՄՀ