ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2021 թվականի մարտին կայցելի Իրաք: Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընդունելով Իրաքի Հանրապետության եւ տեղի կաթոլիկ եկեղեցու հրավերը՝ Ֆրանցիսկոս պապը վերոհիշյալ երկիր առաքելական այցը կկատարի 2021 թվականի մարտի 5-ից մինչեւ 8-ը»,-հայտնել Է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը:
Պապի այցի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ՝ հաշվի առնելով «համաշխարհային արտակարգ բժշկա-սանիտարական իրադրությունը», նշել Է Բրունին:
Այդուհանդերձ, նրա խոսքով, քահանայապետը կայցելի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, Ուր հարթավայր, որը կապված Է Աբրահամի մասին հիշատակման հետ, ինչպես նաեւ Էբրիլ, Մոսուլ եւ Քարաքոշ քաղաքներ: Հռոմի պապն ավելի վաղ հրապարակորեն հայտարարել Է մերձավորարեւելյան այդ երկիր այցելելու իր ցանկության մասին:
Այսպես, անցյալ տարվա հունվարին նա լրագրողներին հայտարարել Է, որ կցանկանար մեկնել Իրաք, սակայն տեղի եպիսկոպոսները պնդում են, որ առայժմ դա բավարար չափով անվտանգ չԷ: Այդ կապակցությամբ, քահանայապետն այն ժամանակ կատակել Է, թե, հնարավոր Է, որ իրաքցի հոգեւոր պետերն իրենք չեն կարող միմյանց հետ պայմանավորվել այս հարցի շուրջ, եւ ասել Է, որ հենց այդ պատճառով Է այցով Իրաք ուղարկել Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին: 2019 թվականի հունիսին Ֆրանցիսկոս պապը կրկին վերադարձել Է այդ թեմային՝ Վատիկանում ընդունելով Roaco կրոնական կազմակերպության աշխատակիցներին, կազմակերպություն, որն զբացվում Է Արեւելյան կաթոլիկ եկեղեցիներին օգնություն ցուցաբերելով:
Նա հայտարարել Է, որ ինքը մշտապես մտածել Է Իրաք ուղեւորվելու մասին եւ մտադրություն Է հայտնել Է այդ երկիր այցելել 2020 թվականին: Սակայն այդ պլանների իրականացմանը խանգարել Է կորոնավիրուսի համավարակը: Ֆրանցիսկոս պապը միշտ հատուկ ուշադրությամբ Է հետեւել իրադարձությունների զարգացմանը Իրաքում եւ քանիցս հավատացյալներին հորդորել աղոթել այս երկրում խաղաղության համար։
--00—ՄՀ