ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Փետրվարի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմանում Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են «BMW» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախման հետևանքով «Lada»-ի մարտկոցը ավտոմեքենայից պոկվել և մի քանի մետր շպրտվել էր՝ մեքենան վերածելով մետաղաջարդոնի։
Դեպքի փաստով Գ․ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկության, բախումից հետո «Lada»-ն հարվածել է Կոմիտասի պողոտայում տեղադրված գովազդային վահանակին և կոտրել այն։
--00—ԼՄ