ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում սկսել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով խաղաղապահների պատվաստումները:
Առաջին պատվաստանյութն ստացել են Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Այնուհետև, հաստատված ժամանակացույցի համաձայն, բժշկական շարժական թիմերը պատվաստելու են խաղաղապահ անձնակազմին՝ բոլոր 27 դիտակետերում:
Ընդհանուր առմամբ, պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին է առաքվել Լեռնային Ղարաբաղ: Դա բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմը սպասարկելու համար: Պատվաստանյութն առաքվում է հատուկ ջերմային տարաներով։
--00—ՄՀ