ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» այսօր Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվել է «Փյունիկի» կողմից և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Նշենք՝ խաղի 34-րդ րոպեից «Փյունիկը» մնացել է 10 հոգով, երբ Սանի Բուհարին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից։
Հանդիպման հաշիվը բացվել է միայն երկրորդ կեսում, երբ 52-րդ րոպեին Էրիկ Օկանսին գրավել է տանտերերի դարպասը։ 81-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմի կազմում երկրորդ գոլը խփել է կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։ Դիմակայության հաղթողը Գավաթի խաղարկության եզրափակչում կմրցի «Նոա»-«Վան» զույգի հաղթողի հետ։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ