ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր հանդիպել են Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:
Նախագահի աշխատակազմի ղեկավարին և աշխատակիցներին մանրամասն ներկայացվել են առկա խնդիրներն ու մտահոգությունները, ինչպես նաև որոնողական աշխատանքների ընթացքը:
Հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված խնդիրների մասին այնուհետև զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին: Առաջիկայում նախատեսվում է նաև հանրապետության նախագահի հանդիպումը անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:
--00--ԱՀ