ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնահերթություն է համարում հայկական Զինված ուժերը ժամանակակից արդիական զենքով ապահովելը: Այս մասին նա հայտնել է ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում:
«ՀՀ զինված ուժերը ժամանակակից ռազմա-տեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել է և կլինի մեր առաջնահերթություններից: Այս հարցը միշտ մեր ուշադրության կենտրոնում կլինի»,- հայտարարել է նա:
Փաշինյանը կայքին նաև հայտնել է, որ ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նախատեսում է քննարկել ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր:
--00--ԱԹ