Թրամփը Վոլոդիմիր Զելենսկիին մեղադրել է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

aa

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկիին մեղադրել է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։

Նա նաև կշտամբել է Ուկրաինայի նախագահին ավելորդ ինքնավստահության համար։

Դուք պատերազմ չեք կարող սկսել ձեզանից 20 անգամ ավելի մեծ մեկի դեմ, իսկ հետո հույս ունենալ, որ ձեզ մի քանի հրթիռ կտան․ այդպես չէ՞, ասել է Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում։

«Ուկրաինայում պատերազմը չպետք է սկսվեր, Բայդենը կարող էր կանգնեցնել այն։ Զելենսկին կարող էր դադարեցնել այն, Պուտինը երբեք չպետք է սկսեր։ Բոլորը մեղավոր են»,- նշել է ԱՄՆ նախագահը:
 

--00—ՍՊ