«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այլընտրանքային թեկնածու չեն փնտրում․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

միրզոյան

Լրագրողները խորհրդարանի միջանցքում հարց են ուղղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլընտրանքային թեկնածուի հետ։

Հարցին՝ կուսակցությունում փնտրո՞ւմ են վարչապետի այլընտրանքային թեկնածու, ԱԺ խոսնակը պատասխանել է՝ ո՛չ:

Արարատ Միրզոյանը լրագրողների այլ հարցերի չի պատասխանել։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական է տվել, ըստ կարգի՝ հրաժարականից հետո հրաժարական է ներկայացնում նաև կառավարությունը։

--00—ԼՄ