ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Radar Armenia տելեգրամյան ալիքը։
Մասնավորապես, խորհուրդ է տրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ արեւելյան սահմանից առնվազն 5 կմ հեռավորության վրա գտնվել, ինչպես նաև չերթևեկել Տավուշի մարզի Իջեւան և Նոյեմբերյան քաղաքների միջև գտնվող M16 / H26 ավտոճանապարհով:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ն ևս Հայաստան ճամփորդողներին խորհուրդ չի տվել մեկնել ՀՀ: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսն ու սահմանային լարվածությունը: Նախազգուշացումը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Միացյալ Նահանգները նաև կոչ է անում չայցելել Լեռնային Ղարաբաղ և դրա հարակից տարածքներ։
--00--ԱՀ