ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ժամը 12.00-ի դրությամբ` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց, որոնցից 12-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
--00--ԱՀ