ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարության մասին:
«Դա Վրաստանի նկատմամբ երկու երկրների առաջնորդների վստահության արտահայտման ձև էր։ Իմ հերթին, ես ևս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդի դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին:
--00--ԱՀ