ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 27, 24News
Հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնուտ գյուղի բնակիչ, 42-ամյա Կարեն Մանուկյանի վարած Opel Zafira մակնիշի, Փափմբակ գյուղի բնակիչ, 39-ամյա Արմա Բաղրամյանի վարած KIA Sorento մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արթուր Մարտիրոսյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ford Focus-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը, նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 19-ամյա Հարություն Մարտիրոսյանը, 74-ամյա Լյուբա Մովսիսյանը, KIA Sorento-ի վարորդ Ա. Բաղրամյանն ու նրա ուղևոր, Փամբակ գյուղի բնակիչ, 40-ամյա Մանուշակ Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Չախալյանի գլխավորությամբ:
--00—ՄՀ